Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից

Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Դեռևս նախորդ ամիս` մարտին, Պաուլո Մալդինին և իր որդին, ով ևս ֆուտբոլիստ է, վարակվել էին կորոնավիրուսով: Երկուսն էլ բուժզննում են անցել և ամբողջապես ապաքինվել են վիրուսից: Մալդինին արդեն իսկ վերադարձել է աշխատանքի:

Ապրիլի 8-ի տվյալներով  աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 448 հազար 564-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 83 հազարը: Ապաքինվել է ավելի քան 309 հազար մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am