Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն իրականացնում է մշտադիտարկում ընտանիքում բռնության հարցերով արտակարգ դրության ժամանակ

ՄԻՊ-ն իրականացնում է մշտադիտարկում ընտանիքում բռնության հարցերով 
արտակարգ դրության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մշտադիտարկում է իրականացվում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Մշտադիտարկումը պայմանավորված է նրանով, որ, որպես կանոն, արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը: Այս առումով առավել խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այս պահի դրությամբ ստացվել է 7 ահազանգ, որոնք բոլորն էլ վերաբերել են կնոջ և երեխաների նկատմամբ ամուսնու կողմից բռնություն գործադրելուն։ Մյուս կողմից, այս թիվն, իհարկե, չի կարող արտացոլել իրական պատկերը, քանի որ բռնության ենթարկվածները, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, նախընտրում են չբարձրաձայնել այդպիսի դեպքերի մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում բռնության ենթարկված անձի համար պետք է հասանելի լինեն իրավունքների պաշտպանության անհրաժեշտ հնարավորություններն ու աջակցության ծառայությունները (առողջապահական, սոցիալական, հոգեբանական և այլն)։

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարեք 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am