Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև դրամաշնորհային ծրագրեր

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև 
դրամաշնորհային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջիկայում իր դրամաշնորհային ծրագրերով նոր հնարավորություններ կտա տեխնոլոգիական ոլորտի ընկերութուններին, այն ճարտարագետներին, որոնք արտակարգ դրության պայմաններում պարապուրդում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեր դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Հիմա որոշակի հնարավորոթյուններ կան տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար, նրանց համար, որոնք ծառայությունների մատումամբ են զբաղվում: Դրամաշնորների շնորհիվ դրանք կկարողանան նաև ներդրումներ կատարել որոշ պրոդուկտների նախագծման և դրանց վաճառքների ուղղությամբ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկայական պայմանների հետ կապված ընկերությունները, թիմի որոշ անդամներ կարող են պարապուրդի մեջ լինել: Սա  նրանց համար, կարծում եմ, լավ հնարավորություն է, որ դիմեն դրամաշնորհային ծրագրերին, որոնք մենք առաջիկայում կհայտարարենք: Եվ պարապուրդի մեջ գտնվող ճարտարագետները հնարավորություն կունենան լծվել պրոդուկտների արտադրման գործին»,-ասաց նախարարը:

Նա նկատեց՝ պետության այս դրամաշնորհային ծրագրերը լավ հնարավորություն կարող են լինել: Պետությունն այս տարի շուրջ 930 մլն դրամ է նախատեսել այդ դրամաշնորհային ծրագրերի համար:

Նախարարությունն արդեն հայտարարել էր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով դրամաշնորհների մրցույթ: Ընդունվել է 133 հայտ, որոնք ամփոփման փուլում են:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ