Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Տոկիոյի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կեզրափակվեն 2021 թվականի հունիսին  

Տոկիոյի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կեզրափակվեն 2021 թվականի հունիսին


 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային oլիմպիական խաղերի քվոտաների խաղարկումը կավարտվի 2021 թվականի հունիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիականա կոմիտեն: Այս կամ այն մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները կարող են փոփոխել որակավորման մրցաշարերի ժամկետները, սակայն չեն կարող ավելի ուշ անցկացնել դրանք, քան ՄՕԿ-ի նշած վերջնաժամկետը՝ 2021 թվականի հունիս ամիսը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ