Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում

ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 
թեստավորում
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCRանալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով «Զինուժ»-ի ռեպորտաժը:
Երկու շարժական համակարգեր ապրիլի 8-ից կանցնեն ծառայության Զինված ուժերում: Մեկը նմուշառու է, շրջելու է Զինված ուժերի բոլոր զորամասերում, ռազմական նշանակության օբյեկտներում և կատարելու է անհրաժեշտ գործողություններ: Հաջորդը շարժական լաբորատորիա է: Այստեղ հնարավոր է օրական մեծ քանակությամբ թեստավորում կատարել: 
Հայաստանում են նաև հակամահաճարակային ծառայության ռուս գործընկերները: Փորձառու խմբերը Հայաստանի ռազմաբժշկական ու ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության խմբերի հետ հայկական բանակի զորամասերում և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ տազմաբազայում իրականացնելու են համաճարակի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Այսպիսի սարքավորումներն ակտիվորեն գործել են ու այսօր էլ շարունակում են մասնակցել հակահամահաճարակային միջոցառումներին Ռուսաստանում, Իտալիայում և Սերբիայում: 
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am