Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայկական կոնյակը՝ հայկական 
սպիրտից...

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաշվի առնելով կոնյակի խոշոր գործարաններից մեկի (մի քանիսի՝ թեկուզ)  խաղողի մթերման ծավալները եւ այն ծավալները, թե Հայաստանն ինչքան խաղող է արտադրում, խզում չի՞ առաջանում: Ուզում եմ ասել, այդ դեպքում մյուս տնտեսվարողները ինչի՞ց են կոնյակ արտադրում: Հայկական կոնյակի հարգը հաշվի առնելով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին առիթով փոխանցեցի դիտարկումս:

Բանն այն է, որ կոնյակի շրջանառության ոլորտի իրավակարգավորումներով հստակ ամրագրված է, որ հայկական կոնյակը պատրաստվում է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից, իսկ հայկական կոնյակի սպիրտն իր հերթին ստացվում է Հայաստանի եւ Արցախի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից:

Որոշեցի հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում՝ թիրախում կրկին հայկական կոնյակի համբավի պաշտպանությունը նկատի ունենալով: Խնդրի էությունն ընկալելու համար առանձնակի կարեւորություն ստացավ Հայաստան ներմուծված կոնյակի սպիրտի կառուցվածքը: Դիմեցինք ՏՄՊՊՀ-ին: Ու չնայած այն հանգամանքին, որ կոնյակի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում չէր ներառվել ներմուծված կոնյակը, այդուհանդերձ, հանձնաժողովի կողմից դիտարկվել էր նաեւ ներմուծված կոնյակի կառուցվածքը:

Այսպիսով, ինչ են վկայում ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները…»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am