Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր՝ ապրիլի 8-ին

Այսօր՝ ապրիլի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1911 թ. այս օրը հոլանդացի ֆիզիկոս եւ քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերեց գերհաղորդականությունը:

*           1938 թ. այս օրը ծնվել է Քոֆի Անանը՝ գանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ, 1997-2006 թթ. եղել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը:

*           1971 թ. այս օրը Լոնդոնի մերձակայքում տեղի ունեցավ գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվեցին նրանց հիմնը եւ դրոշը:

*           1973 թ. այս օրը մահացել է Պաբլո Պիկասոն՝ իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ (ծնվ.՝ 1881 թ.):

*           1692 թ. այս օրը ծնվել է Ջուզեպպե Տարտինին՝ իտալացի ջութակահար:

*           2013 թ. այս օրը մահացել է Մարգարետ Թետչերը՝ պահպանողական կուսակցության առաջնորդ, բարոնուհի: Հայտնի է որպես «երկաթե տիկին» (iron lady)։ Նա առաջին կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

 

Գիտե՞ք, որ...

*           Աշխարհի ամենամեծ ծննդյան տորթը կշռում էր 11 տոննա 340 կգ, ուներ 7 մետր բարձրություն, պատրաստվել է 1962 թ.` Սիեթլի միջազգաին տոնավաճառի ժամանակ:

*           Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը կշռում է 5792 կգ, պատրաստվել է Բրիտանիայում 2011 թ.:

*           Աշխարհի ամենամեծ «Բոինգի» արտադրության գործարանը գտնվում է Վաշինգտոնում, ունի  100 հեկտար տարածք, նախատեսված է միանգամից 747 օդանավ պատրաստելու համար:

*           Աշխարհի ամենամեծ պիցցան՝ 39.6 տրամագծով, պատրաստել են իտալացի խոհարարները Հռոմում` 2012 թ.:

*           Աշխարհի ամենամեծ լողավազանը գտնվում է Չիլիում, այն ունի 914 մ երկարություն, 326 մ լայնություն եւ  35 մ խորություն:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am