Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք
18:12, 7 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»–ի պաշտոնական էջը։
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում են հայրենիք»,– նշված է հրապարակման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում