Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը հրավիրված են Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը հրավիրված են Ապրիլյան պատերազմի հարցով 
քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց իր ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Հանձնաժողովը լսել է բազմաթիվ մարդականց և հիմա խնդիր է դրել, որպեսզի լսի 2016 թվականի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: Ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն է հրավիրված հանձնաժողովում հարցերին պատասխանելու: Եվ ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել: Հիմա աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչև հունիս ամիսը: Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչև այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ