Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում մարդասիրական օգնություն է բաշխվում անապահով եւ խոցելի ընտանիքներին

Գեղարքունիքի մարզում մարդասիրական օգնություն է բաշխվում անապահով եւ խոցելի 
ընտանիքներին

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապով եւ խոցելի խմբերին առանձին կազմակերպությունների կողմից տրամադրվում է մարդասիրական անհատույց օգնություն՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը մեղմելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,   «ԳեոպՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Վարդենիս խոշորացված համայնքին է արդեն տրամադրվել 795 արկղ՝ յուրաքանչյուրում 14 կգ քաշով սննդամթերքի պարունակությամբ:Վարդենիս համայնքում այս պահի դրությամբ բաշխվել են բոլոր 795 արկղները, որոնք բաժին են հասել  ընտանեկան նպաստ ստացող 250, սոցիալական նպաստ ստացող 80, եռամսյակային հրատապ օգնություն ստացող 20 շահառու:

Նույն  ընկերությունը Գեղամասար խոշորացված համայնքին տրամադրել է 470 արկղ՝ յուրաքանչյուրը 14 կգ քաշով, վերը նշված սննդամթերքի տեսականու պարունակությամբ, որն ամբողջությամբ այս պահի դրությամբ բաշխվել է Գեղամասար խոշորացված համայնքում ընդգրկված Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ավազան, Արեգունի, Արփունք, Տրետուք, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Դարանակ, Փամբակ, Կախակն և Կուտական բնակավայրերի ընտանեկան ու  սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն ստացող և այլ կարիքավոր ընտանիքների՝ ընդհանուր թվով 470 շահառուների։
 «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից «Գավառ քաղաքի տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային կենտրոն» ծրագրերում ընդգրկված 105 շահառուներից 45-ին տրամադրվել են 12 000 ՀՀ դրամ արժողությամբ ծանրոցներ՝ սննդի եւ կենցաղային պարագաների պարունակությամբ: Մարտունու քաղաքապետարանի կողմից 14 միայնակ-անժառանգ ընտանիքների եւ այլ խիստ անապահով ընտանիքների տրամադրվել է օգնություն սննդի, դեղորայքի  եւ կենցաղային պարագաների տեսքով: Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Մարտունու տարածաշրջանում իրականացվում է օգնության տրամադրում միայնակ-անժառանգ, տարեց թոշակառուներից բաղկացած եւ այլ անապահով 100 ընտանիքների: Բաշխումը սկսվել է ապրիլի 3-ից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am