Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում առաջիկա օրերին կա ցրտահարության վտանգ. Սուրենյան

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում առաջիկա օրերին կա 
ցրտահարության վտանգ. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում ապրիլի 7-9-ը օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում առաջիկա օրերին կա ցրտահարության վտանգ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ»,- հայտնել է Սուրենյանը։

Նա հորդորել է քաղաքացիներին նշված օրերին ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։

Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am