Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թաիլանդը կարճաժամկետ դադարեցնում է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները

Թաիլանդը կարճաժամկետ դադարեցնում է միջազգային ուղևորափոխադրումների 
թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդը կարճաժամկետ դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Արգելքն արդեն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ից և կգործի մինչև ապրիլի 6-ը: Իշխանությունները նման մեթոդների են դիմում, որպեսզի ժամանակ շահեն և կանխարգելեն վարակի ներթափանցումը երկիր:

Այս ընթացքում կլինեն բացառություններ, օդանավակայաններում կշարունակեն ընդունել հումանիտար օգնության, ռազմական և բժշկական ինքնաթիռները:

Թաիլանդում ապրիլի 3-ից սահմանվել է պարետային ժամ, որը գործում է 22:00 –ից մինչև 04:00: Որոշում է կայացվել հյուրանոցները փակելու վերաբերյալ:

Թաիլանդում 2 հազարից ավելի վարակվածության դեպք կա, մահացել է 20 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am