Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ոստիկանությունը մեկ օրում վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Ոստիկանությունը մեկ օրում վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել 
477 անձի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով ապրիլի 3-ի ժամը 9։00-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9։00-ը ընկած ժամանակահատվածում  477 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9։00-ն՝ 5665 անձի նկատմամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am