Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թաիլանդը կարող է խստացնել քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները. ՌԻԱ Նովոստի

Թաիլանդը կարող է խստացնել քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները. 
ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության մամուլի քարտուղար Նարիմոն Պինոսինվատին:

Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, երկրում ներկայում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 4:00-ը:

«Վարչապետը լրջորեն մտածում է 24 ժամյա պարետային ժամի մասին: Ամեն ինչ կախված կլինի առաջիկա 7 օրերին վարակվածների թվի ավելացման դինամիկայից և թե որքանով մեր քաղաքացիները կպահպանեն անհրաժեշտ կանոնները»-ասել է նա:

Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 1978 դեպք: Մահացության ցուցանիշը 19-ն է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am