Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար

Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հայկյանցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն Հայկյանցին նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am