Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախի ոստիկանությունը կոչ է անում կեղծ տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին

Արցախի ոստիկանությունը կոչ է անում կեղծ տեղեկություններ չհրապարակել և հետևել 
պաշտոնական լրահոսին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ այնպիսի գրառումներ են կատարել, որոնց փաստական տվյալների ստուգման անհրաժեշտություն է առաջացել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրականացրած աշխատանքների արդյունքում պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, վերոնշյալ անձինք, կեղծ լուրերի տարածումից զերծ մնալու նպատակով, գրառումները հեռացրել են:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am