Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկարարները մարել են Արարատ քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Արարատ քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 56 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի թիվ 56 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել` 03:56-ին: Այրվել են սենյակի գույքն ամբողջությամբ՝ 12 քմ, պատուհանը և սանհանգույցի դռները՝ մասնակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am