Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առանց կատալիտիկ չեզոքացուցիչների մեքենաների տերերը կտուգանվեն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առանց կատալիտիկ չեզոքացուցիչների 
մեքենաների տերերը կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն դեպքում, երբ պետություններն ուժեղացնում են CO2-ի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումները եւ ավտոմեքենաների չեզոքացուցիչների առկայությունը, վաղուց արդեն քննարկման ենթակա հարց չէ, մեր հանրապետությունում արձանագրվում է տրամագծորեն հակառակ գործընթաց: Այսօր մեքենաների չեզոքացուցիչների առքուվաճառքը դարձել է եկամտաբեր բիզնես, քանի որ դրանց արտադրության մեջ օգտագործվում են ոսկի, պլատին, պալադիում եւ  ռոդիում թանկարժեք մետաղներ:  Սոցիալական ցանցերի եւ կայքերի հայկական տիրույթներում բազմաթիվ են կատալիտիկ չեզոքացուցիչների գնման եւ հեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների  եւ անհատների հայտարարությունները: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել տարեկան 100-190 հազար ավտոմեքենա, որոնց մի մասն արտահանվել է ԱՊՀ երկրներ, իսկ զգալի մասը մնացել է հանրապետությունում: Այս ընթացքում որոշակի թվով մեքենաների վրայից հանված  են չեզոքացուցիչները, եւ երեւույթը շարունակվում է նաեւ այսօր: Բացի այդ, չկա հստակ հաշվարկ, թե քանի մեքենա է ներմուծվել առանց չեզոքացուցչի, քանի որ 2019 թ. կեսերից մաքսակետերում դրանց առկայության հավաստագրումը դարձել էր ոչ պարտադիր, եւ  մեքենաների մի մասը ներմուծվում էր առանց դրանց առկայության զննման: 2020 թ. հունվարի 1-ից այս պահանջը կրկին պարտադիր է դարձել՝ եվրասիական տնտեսական միության նոր կարգավորումների պահանջների շրջանակներում: Այլ կերպ ասած՝ ավտոմոբիլային շուկայում թափ հավաքող գործընթացը տրամագծորեն հակառակ էր կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ մարդկության գործադրած ջանքերին եւ դրա շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am