Այսօր՝ ապրիլի 3-ին
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1700 թ. այս օրը ծնվել է Աղազար Լազարյանը՝ հայ հասարակական գործիչ, վաճառական, Լազարյան տոհմի հիմնադիրը Ռուսաստանում:
* 1879 թ. այս օրը Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։
* 1933 թ. այս օրը բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով:
* 1975 թ. այս օրը Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:
* 2010 թ. այս օրը Ղրղզստանում տեղի ունեցավ հեղափոխություն:
* 2000 թ. այս օրը Բիլ Գեյթսը «Մայքրոսոֆթի» բաժնետոմսերի գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է 12 միլիարդ դոլար:
Գիտե՞ք, որ...
* Նյու-Յորքից ոչ շատ հեռու մի փոքրիկ քաղաք է գտնվում` Լիլի Դեյն անունով, որտեղ ընդամնեը 275 մարդ է ապրում: Այս մարդիկ բոլորը էքստրասենսներ են կամ էլ օժտված են գերբնական այլ կարողություններով:
* Եթե ագռավներին վարժեցնենք, ապա նրանք ավելի լավ կկարողանան խոսել, քան թութակները:
* Երկիր մոլորակի բնակչության ուղիղ կեսն իր կյանքում երբեք ձյուն չի տեսել:
* Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է թռչել ետևից առաջ:
* Դեռևս ոչ մեկի չի հաջողվել վարժեցնել աֆրիկյան փղին: Վարժեցման ենթարկվում է միայն հնդկական փիղը:
* Ամեն տարի մոտ 50000 հայտ է ներկայացվում Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, սակայն միայն 1000-ին է հաջողվում անցնել հաջորդ փուլ:
* Գինեսի ռեկորդների գրքի ամենահաճախ փոփոխվող ռեկորդը աշխարհի ամենածեր ողջ մնացած մարդն է: Ներայումս այն պատկանում է 116 տարի և 232 օր ապրած ճապոնացի մի կնոջ` Կանե Տանակային: Ռեկորդը գրանցվել է 2019 թ. մարտի 9-ին:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում