Այսօր՝ ապրիլի 3-ին

Armenpress 09:00, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1700 թ. այս օրը ծնվել է Աղազար Լազարյանը՝ հայ հասարակական գործիչ, վաճառական, Լազարյան տոհմի հիմնադիրը Ռուսաստանում:

*           1879 թ. այս օրը Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։

*           1933 թ. այս օրը բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով:

*           1975 թ. այս օրը Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:

*           2010 թ. այս օրը Ղրղզստանում տեղի ունեցավ հեղափոխություն:

*           2000 թ. այս օրը Բիլ Գեյթսը «Մայքրոսոֆթի» բաժնետոմսերի գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է 12 միլիարդ դոլար:

 

 Գիտե՞ք, որ...

*           Նյու-Յորքից ոչ շատ հեռու մի փոքրիկ քաղաք է գտնվում` Լիլի Դեյն անունով, որտեղ ընդամնեը 275 մարդ է ապրում: Այս մարդիկ բոլորը էքստրասենսներ են կամ էլ օժտված են գերբնական այլ կարողություններով:

*           Եթե ագռավներին վարժեցնենք, ապա նրանք ավելի լավ կկարողանան խոսել, քան թութակները:

*           Երկիր մոլորակի բնակչության ուղիղ կեսն իր կյանքում երբեք ձյուն չի տեսել:

*           Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է թռչել ետևից առաջ:

*           Դեռևս ոչ մեկի չի հաջողվել վարժեցնել աֆրիկյան փղին: Վարժեցման ենթարկվում է միայն հնդկական փիղը:

*           Ամեն տարի  մոտ 50000 հայտ է ներկայացվում Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, սակայն միայն 1000-ին է հաջողվում անցնել հաջորդ փուլ:

*           Գինեսի  ռեկորդների գրքի ամենահաճախ փոփոխվող ռեկորդը աշխարհի ամենածեր ողջ մնացած մարդն է: Ներայումս այն պատկանում է  116 տարի և 232 օր ապրած ճապոնացի մի կնոջ` Կանե Տանակային: Ռեկորդը գրանցվել է 2019 թ. մարտի 9-ին:

Մ. Ա.

   

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am