Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գնդակահարել. Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը խախտողներին. Reuters

 Գնդակահարել. Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը 
խախտողներին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Reuters»-ը տեղեկացնում է, որ նա իր մտահոգությունն է հայտնել բժիշկների նկատմամբ բացասական վերաբերմունքի առնչությամբ՝ նշելով, որ այն լուրջ հանցագործություն է և չի հանդուրժվելու:

Հեռուստատեսային ուղերձում Դուտերտեն ասել է, որ կենսական նշանակություն ունի բոլորի համագործակցությունն ու տնային կարանտինի կանոններին հետևելը: Իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը և երկրի փխրուն առողջապահական համակարգը փրկել գերծանրաբեռնվածությունից:

«Իրավիճակը դառնում է ավելի վատ: Եվս մեկ անգամ ներկայացնում եմ խնդրի լրջությունը, դուք պետք է ականջալուր լինեք: Իմ հրամանն է ոստիկանությանն ու զինված ուժերին, եթե կան խնդիրներ՝ դիմադրելու, ձեր կյանքը վտանգելու դեպքեր, ապա գնդակահարեք նրանց»,-ասել է նախագահը:

Ֆիլիպիններում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 2 հազարից, մահերինը՝ 100-ից ավելին է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am