Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի 
հիշատակին

ԳԱՎԱՌ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների , ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին  2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների   հիշատակին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք Գավառի կենտրոնական հրապարակում  ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ  խոնարհել  զոհված ազատամարտիկների հուշարձանին: Ծաղկեդրման արարողությանը նախորդել է  մասնավոր հոգեհանգստյան կարգը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառել են հիշատակի մոմեր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am