Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Կարկոմավտո» ՍՊԸ-ն ավտոմեքենա է նվիրաբերում ՊՆ-ին

«Կարկոմավտո» ՍՊԸ-ն ավտոմեքենա է նվիրաբերում ՊՆ-ին
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով «Կարկոմավտո» ՍՊԸ-ից որպես նվիրատվություն է ընդունվում NISSAN X-TRAIL SV մակնիշի (թողարկման տարեթիվ՝ 2019թ., շարժիչի ծավալ՝ 2,5լ, 170 ձիաուժ) 13.71 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան, և այն ամրացվում է Պաշտպանության նախարարությանը՝ վերջինիս կարիքների համար օգտագործման նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Կարկոմավտո»-ի գլխավոր տնօրենը՝ Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը NISSAN XTRIL մակնիշի ավտոմեքենա նվիրելու ցանկությամբ: 
Նվիրվող գույքը հարկային պարտավորություններ չունի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am