Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Այսօր՝ ապրիլի 1-ին

Այսօր՝ ապրիլի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թ. այս օրը սկսվեց Քառօրյա պատերազմը՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

*           1920 թ. այս օրը սկսվեց Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։

*           1930 թ. այս օրը ծնվել է Խորեն Աբրահամյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Այս տարի լրանում է մեծանուն դերասանի 90-ամյակը:

*           1815 թ. այս օրը ծնվել է Օտտո ֆոն Բիսմարկը՝ Գերմանիայի առաջին կանցլերը:

*           2004 թ. այս օրը «Գուգլ» ընկերությունը բացեց իր «Gmail» էլեկտրոնային փոստը։

*           1976 թ. այս օրը Սթիվ Ջոբսը եւ Սթիվ Վոզնյակը հիմնեցին «Apple» համակարգիչներ եւ այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։

*           1967 թ. այս օրը Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։

*           1873 թ. այս օրը ծնվել է Սերգեյ Ռախմանինովը՝ ռուս կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր:

*           Մի շարք երկրներում նշվում է Ծիծաղի օրը։

 

 Գիտե՞ք, որ...

*           Որոշ միջատների արուներ կարող են էգերին զգալ 12 կմ հեռավորությունից:

*           Եթե ամիսը սկսվում է կիրակի օրով, ապա ամսի 13-ը միշտ լինում է ուրբաթ:

*           Մարդու ուղեղը կարող է պահել 1-7 մլն մեգաբայթ ինֆորմացիա:

*           Ամբողջ կյանքի ընթացքում մարդը խմում է 35 տոննա ջուր:

*           Ցանկացած պահի աշխարհի  բնակչության  0.7 տոկոսը խմած է:

*           Ամեն տարի երկրի վրա ընկնում են 150 տոննա երկնաքարային մնացորդներ:

*           Օրական  միջին հաշվով 250.000 մարդ է ծնվում:

*           Աշխարհի ամենահարուստ բառապաշար ունեցող լեզուն անգլերենն է` 600.000 բառ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am