Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անելու եմ ամենը, որ իրավապահ մարմիններն ընթացք տան բոլոր առերևույթ իրավախախտումներին. Արցախի ՄԻՊ

Անելու եմ ամենը, որ իրավապահ մարմիններն ընթացք տան բոլոր առերևույթ 
իրավախախտումներին. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին: Օրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր հրապարակումների, որոնց մի մասում առկա էին տարբեր բնույթի ահազանգեր»,– գրել է Բեգլարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջիկա օրերին ի մի կբերեն կատարած աշխատանքները և կհրապարակեն միջանկյալ ամփոփումը:

«Պաշտպանի լիազորություններին վերաբերող ահազանգերը կընթացքավորենք և մեր ունեցած գործիքակազմով ավելի մանրամասն ուսումնասիրություններ կկատարենք: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում կվերլուծենք նաև համակարգային ու օրենսդրական խնդիրները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով»,– նշել է ՄԻՊ–ը։

Արտակ Բեգլարյանը հավելել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները և համապատասխան վարույթների միջոցով տան իրավական գնահատականներ:

«Կարևոր է, որ քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինները հարուցեն նաև քրեական գործեր, որպեսզի հնարավոր լինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով»,– գրել է Բեգլարյանը։

Արցախում մարտի 31–ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am