Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն կառավարությանն առաջարկել է պաշտոնյաների պարգևավճարներն ուղղել սոցիալական ծրագրերի ընդլայնմանը

ԼՀԿ-ն կառավարությանն առաջարկել է պաշտոնյաների պարգևավճարներն ուղղել 
սոցիալական ծրագրերի ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով, որ ղեկավար կազմի՝ քաղաքական պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդն ուղղվի ճգնաժամային իրավիճակում կառավարության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով, որ Հայաստանում ձևավորված պարգևավճարների ֆոնդը վերացվի՝400 հազար դրամից բարձր աշխատվարձ ստացողների համար, և այդ գումարներն ուղղվեն կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանը, փաթեթներն ընդլայնելուն»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ նախարարների աշխատավարձը պարգևավճարների հաշվին գրեթե կրկնապատվել է, պատգամավորները ևս 30 տոկոսի չափով պարգևավճարներ են ստացել: «Առաջարկել ենք ղեկավար կազմի, քաղաքական պաշտոնների պարգևավճարների ֆոնդն ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը, ներկայացված փաթեթներն ընդլայնելուն: Բազմաթիվ մարդիկ այդ փաթեթների աջակցությունների տակ չեն ընկնում»,-ասաց պատգամավորը:

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում կառավարութունը աջակցության տարբեր գործիքներ է մշակել՝ թե բիզնեսի, թե գյուղատնտեսության, թե այն անձանց համար, որոնք սոցիալական աջակցության կարիք ունեն այս իրավիճակում: Այդպիսի ծրագրերից է օրինակ հղի կանանց աջակցության ծրագիրը, որի շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am