Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 27-ին
16:53, 31 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 27-ին կամ այն առհասարակ կչեղարկվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: Ըստ պարբերականի՝ անհնարին է, որ առաջնությունը վերսկսվի ապրիլ ամսին: Նախնական տեղեկություններով, առաջնությունը կանցկացվի ամռանը, բայց այն պետք է սկսվի հունիսի 27-ից ոչ ուշ, եթե ոչ, ապա այն կչեղարկվի առհասարակ:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 23-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում