Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները

 Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված 
սահմանափակումները
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ևս 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարեցնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման, մեկը խուճապարահ լինելն է, մյուսն իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին: Շատերը մտածում են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը: Եթե հոգ չտանենք մեր մասին, արտակարգ միջոցներ չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ: Կար վարկած, թե շատ շատերն են վարակվելու: Մենք խնդիր ունենք, որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, այսինքն, այնպես չլինի, որ այնքան շատանան դեպքերը, որ առողջապահական համակարագը կաթվածահար լինի: Դրա համար հորդորում ենք մնալ տանը»,-ասաց վարչապետը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ