Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի 
թեկնածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ թեկնածուի առաջադրման իրավունք ունեին բոլոր խմբակցությունները: «Սակայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վերջնաժամկետին՝ մարտի 24-ին ստացել է մեկ թեկնածուի առաջադրում. «Իմ քայլը խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը»,-հայտնեց նա:

Թեկնածուին ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Գալստյանը ծնվել է 1978 թվականին մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է  ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է  նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am