Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը և նրա տիկինը ցավակցել են Լևոն Արոնյանին կնոջ մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահը և նրա տիկինը ցավակցել են Լևոն Արոնյանին կնոջ մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Սիրելի՛ Լևոն, անասելի ցավ ենք ապրում․կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»,- ասված է հաղորդագրությունում։

Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am