Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանության ծառայողները մարտի 27-30-ը բացահայտել են հանցագործության 98 դեպք

Ոստիկանության ծառայողները մարտի 27-30-ը բացահայտել են հանցագործության 98 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 98 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 10, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության՝ 3-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու կաշառակերության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, թմրանյութի իրացման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ապօրինի որսի, անօրինական միգրացիայի կազմակերպման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և սպանության փորձի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am