Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկարարները մարել են Ոսկևան գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Ոսկևան գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 29-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության Ոսկևանի խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել են խոտածածկույթ (մոտ 15 քմ) և չբնակեցված տան շքամուտքի փայտյա հատակը (մոտ 10 քմ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am