Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ներկայացվել է սահմանափակումների ենթակա գործունեության տեսակների ամբողջական ցանկը

Ներկայացվել է սահմանափակումների ենթակա գործունեության տեսակների 
ամբողջական ցանկը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կայքում  տեղադրվել է տնտեսական գործունեության այն տեսակների ամբողջական ցանկը, որոնց նկատմամբ  արտակարգ դրության ժամանակ կիրառվում են  ժամանակավոր սահմանափակումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս հղմամբ պարզ և հասանելի կերպով ներկայացված են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները»,- նշել է Տիգրան Ավինյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև, ըստ Պարետի 2020 թվականի մարտի 27-ի N 19 որոշման, կիրառվում են սահմանափակումներ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am