Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է Ֆրանսիայում Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոլմաջյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

«Վիշտն անսահման է:

Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է դեսպանը:

Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։ 

Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]