Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Ֆրանսիական Լիգա 1-ը չի ավարտվի մինչև հունիսի 30-ը

Ֆրանսիական Լիգա 1-ը չի ավարտվի մինչև հունիսի 30-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանը չի ավարտվի մինչև հունիսի 30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ը: Առաջնության կազմակերպիչները շարունակում են առաջնահերթ համարել ֆուտբոլիստների և երկրպագուների առողջական վիճակը և մտադիր չեն ոչինչ ձեռնարկել, մինչ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում դրական փոփոխություն չլինի: Թեպետ մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերը ակումբների հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը, սակայն առաջնությունն այդ ժամանակ ավարտված չի լինի:

Եվրոպայի ֆուտբոլային առաջատար մրցաշարերը դադարեցվել են մարտի 12-ից ի վեր:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ