Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր՝ մարտի 29-ին

Այսօր՝ մարտի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1848 թ. այս օրը Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:

*           2004 թ. այս օրը Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելն աշխատատեղերում՝ ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:

*           2008 թ. այս օրը մոտ 35 երկիր եւ 350 քաղաք մասնակցեցին «Երկրագնդի ժամ» միջազգային գործողությանը: «Երկրագնդի ժամ» միջազգային միջոցառում, որ խնդրում եւ քաջալերում է մարդկանց, համայնքներին եւ կազմակերպություններին, որ իրենց լույսերը եւ ոչ հիմնարար էլեկտրական հարմարանքները մարեն մեկ ժամով` մարտի 29-ի երեկոյան ժամը 8-ից մինչեւ 9-ը՝ մարդկության ուշադրությունը ուղղելու կլիմայի փոփոխության վրա եւ քաջալերելու էլեկտրականության եւ, առհասարակ, էլեկտրական սարքերի խելամիտ օգտագործումը։ Նպատակ ունի նաեւ միջոցառման միջոցով նվազեցնել լուսային աղտոտումը։

*           1967 թ. այս օրը Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am