Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Ազատ Հայրենիքն» արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը

«Ազատ Հայրենիքն» արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունն արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները։

«Ամենաժողովրդավարական կառուցվածքին մոտ է «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրազանգվածը։ Այդ կուսակցությունն ունի ամենամեծ ընտրազանգվածը և արտացոլում է հասարակության բոլոր խավերի կարծիքը՝ թե սեռական, թե կրթական և թե տարիքային առումով»,- ընդգծեց Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցության ընտրազանգվածում ավելի շատ են երիտասարդները, սակայն ընտրազանգվածի տոկոսային ծավալը քիչ է՝ 6 անգամ պակաս , քան «Ազատ Հայրենիք» կուսակցությանը։

Հարցումն իրականացվել է Ստեփանակերտի ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների շնորհիվ։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները չեն հետաձգվել և կայանալու են 2020 թվականի մարտի 31-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am