Պրեմիեր լիգան ապրիլին չի վերսկսվի
21:46, 26 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի ապրիլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Dail Mail-ը: Անգլիայում կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակի հետ կապված նախապես պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Բայց այն չի վերսկսվի: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի:
Այս պահի դրությամբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի ազգային առաջնությունները: Հանդիպումներ չեն անցկացվում նաև Եվրոպայի և Չեմպիոնների լիգայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում