Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրիայի հիվանդանոցներում հավելյալ 12 հազար մահճակալ են պատրաստել. Deutsche Welle

Ավստրիայի հիվանդանոցներում հավելյալ 12 հազար մահճակալ են պատրաստել. 
Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ այդ ցուցանիշը կարող է մոտ ապագայում հասնել 20 հազարի: Նա տեղեկացրել է, որ ներկայում բուժհաստատություններում կան ազատ տեղեր, այդ թվումч ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Ավստրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 6 000, նրանցից 550-ի դեպքում անհրաժեշտություն է եղել բուժհաստատություններում կազմակերպել բուժում, 100 հոգին ինտենսիվ թերապիայի բաժնում է եղել: Մահերի թիվը կազմում է 42:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am