1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների մեծ մասը դառնում է հրապարակման ենթակա

Հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների մեծ մասը դառնում է 
հրապարակման ենթակա

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով հրապարակման ենթակա են դառնում հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները՝ բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի» պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝   մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման  և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության` ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36 հրամանով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

«Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև ՀՀ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից:

ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալներն առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը:

Ներկայացված իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը, որն առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում»,- ասված է հիմնավորման մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]