Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում սկսվել է գարնանացանը

Գեղարքունիքի մարզում սկսվել է գարնանացանը

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում գարնանացանը մեկնարկել է Գեղամասար խոշորացված համայնքից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը, գարնանացանի աշխատանքները սկսվել են մարտի երկրորդ կեսից՝ Փամբակ գյուղից եւ աստիճանաբար թափ հավաքել մյուս բնակավայրերում:

«Այսօրվա դրությամբ արդեն կատարվել է շուրջ 150 հեկտար գարու ցանք: Մեր համայնքի տարածքում առկա են կլիմայական տարբեր գոտիներ, ուստի գարնանացանը հավասարաչափ չի ընթացել, սակայն այս պահին արդեն գրեթե բոլոր գյուղերում մեկնարկը տրված է: Մեր դիտարկումներով՝ Գեղամասարի տնտեսություններում այս տարի կկատարվի 3200 հեկտար գարնանացան գարու  ցանք: Տնտեսություննրը հիմնականում ապահովված են սերմացուներով ու համապատասխան այլ միջոցներով՝ գարնանացանը ժամանակին ավարտելու համար: 3761 հեկտար էլ կազմել են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք շատ հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի համար: Գարնանացանը Գեղամասարում կավարտվի մինչեւ ապրիլի 20-ը, եթե չխանգարեն եղանակային պայմանները»,-ներկայացրեց  համայնքի ղեկավարի տեղակալը:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ գարնանացանը վերջին մեկ-երկու օրերի ընթացքում սկսվել է նաեւ մարզի մյուս համայնքների ցածրադիր գոտիներում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am