Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման հարցը

Խորհրդարանը քննարկում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Մենք առաջարկում ենք Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո գյուղը և Անտառաշեն գյուղը` որպես բնակավայրեր: Իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը: Այս միավորման արդյունքում կունենանք երկու միավորված համայնքներ` թվարկված նախկին համայնքների փոխարեն: Դրանք միավորված համայնքների մեջ կընդգրկվեն բնակավայրի կարգվիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով և կարգավորումներով հանդերձ»,-ասաց Տերտերյանը:

Առաջարկվում է նաև խմբագրել Տեղական ինքնակառավարման մասին օրենքը: Եվ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայնքների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամարվեն դադարեցված:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման գործընթացի համար համայնքների բնակիչների ձայնն արդյոք լսելի դարձե՞լ է, արդյոք եղե՞լ են տեղական հանրաքվեներ այդ հարցով:

Տերտերյանը տեղեկացրեց, որ տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահանված կարգով  համայնքների կողմից չեն նախաձեռնվել: Սակայն նա վստահեցրեց, որ մի շարք հանդիպումներ են  ունեցել համայնքների բնակիչների և ղեկավարների հետ: Իսկ հետո ԱԺ-ում այդ թեմայով ներկայացուցչական լսումներ են կայացել, և բոլոր հարցերը քննարկվել են: Նա հիշեցրեց, որ եթե նույնիսկ հանրաքվեներ լինեին, ապա օրենքով դրանց արդյունքները կկրեին զուտ խորհրդատվական բնույթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am