Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան  

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան, սակայն Վրաստանի կառավարությունը որոշ  խստացումներ է մտցրել բեռնափոխադրումների իրականացման կարգում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Գործում է հատուկ կարգ․ Վրաստան ապրանքների ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակային բարձր ռիսկային գոտուց, նրան չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք։ Վարորդին փոխարինում են։ Նոր կարգով հնարավոր է նաև փոխարինել քարշակը կամ բեռնատարը։ Տարանցիկ փոխադրումներն իրականացվում են հսկողության ներքո»,- ասաց Սիմոնյանը։

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am