Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։
Դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ, հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։
Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում