Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում

Գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար 
ուսուցում

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ունի համապատասխան հնարավորությունները հեռավար ուսուցում իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ, առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:

Առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում, ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում, կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ, ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն, ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում, հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը, պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am