Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ինը կամ տասը ներկայացում

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ինը կամ 
տասը ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը օնլայն հարթակում ցուցադրելու է ինը կամ տասը բեմադրություն, որոնք թատրոնի ընթացիկ խաղացանկում չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:

«Հայրենակիցներ՝ դրամատիկական թատրոնի սիրելի հանդիսատես, մարտի 19-ին մեր թատրոնը «Ավտոբուս» ներկայացումով սկսեց իր online ցուցադրությունները, մինչև կորոնավիրուսի պատճառով թատրոնի դահլիճում մեր հանդիպումների արգելքի վերացումը, իսկ մենք համոզված ենք, որ բոլորիս ջանքերի շնորհիվ դա կլինի շուտով։ Մենք Ձեզ համար կցուցադրենք 9-10-ը տարբեր ներկայացում, որոնք մեր ընթացիկ խաղացանկում չկան: Սա մեր 50-ամյա պատմությունն է։
Ներողություն ենք խնդրում տեսանյութերի ոչ բարձր որակի համար։
Բարի դիտում և առողջություն բոլորիս»,-նշել է նա:


Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am