Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը 

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության 
 սահմանափակումը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն սուբյեկտներին, որոնց չի վերաբերում ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ սահմանված մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ  Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին: 

«Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am