Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսն ու նրա կինը դուրս են գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսն ու նրա կինը դուրս են գրվել 
հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը ինքնամեկուսացված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացում է BBC-ն:  Թոմ Հենքսի ու նրա կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և նրանք գտնվում էին Ավստրալիայի հիվանդանոցում: Ավստրալիայում 63-ամյա դերասան Թոմ Հենքսը մասնացկում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

«Մենք մեզ զգում էինք մի փոքր հոգնած, ինչպես սովորական մրսածության ժամանակ, ունեցել ենք նաև մարմնի ցավեր: Ռիտայի մոտ եղել է դող, սակայն ընթացքում անցել է: Եղել է նաև ոչ բարձր ջերմություն»,- «Ինստագրամ»-ի իր էջում նշել է դերասանը:

Դերասանը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am