Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Air Cairo-ն մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է չվերթները Երևանից-Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ 

Air Cairo-ն մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է չվերթները Երևանից-Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ 
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Կորոնավիրուսի կանխարգելման և Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ մինչև ապրիլի 19-ը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Air Cairo ավիաընկերության տարածած հաղորդագրությունից։
«Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը փակել օդային տարածքը մարտի 19-31-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել այն ուղևորներին, որոնք մեկնել են Air Cairo ավիաընկերությամբ։
Նշենք, որ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am