Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է արտակարգ դրության ժամանակ հարսանիք, հուղարկավորություն, այլ միջոցառումներ անցկացնելու կարգը

Հայտնի է արտակարգ դրության ժամանակ հարսանիք, հուղարկավորություն, այլ 
միջոցառումներ անցկացնելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագծով սահմանեց արտակարգ դրության ընթացքում հարսանիքներ, հուղարկավորություն և այլ միջոցառումներ իրականացնելու կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի մարտի 16-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարետի որոշմամբ՝ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը: Այսինքն՝ հավաքներն ամբողջ հանրապետությունում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց ավելի մարդ ներառող միջոցառումներն արգելվում են միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից: Այսինքն՝ պարետն առողջապահության նախարարության եզրակացության հիման, վրա որոշում է, որ պետք է մեր քաղաքացիներին խնդրենք, որ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակեն»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am